Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
27.10.2016 | 17:14

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի երեկվա հրամանագրով՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գուրգեն Այվազյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում խորին ցավակցություն է հայտնում նախօրեին հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած Գուրգեն Այվազյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Դիտվել է՝ 1271

Մեկնաբանություններ